Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հղիություն, ծննդաբերություն

 

 

 

 

Այտուցները հղիության ժամանակ. tsnndatun.am

Այտուցները հղիության ժամանակ. tsnndatun.am

Այտուցները հաճախ են անհանգստացնում ապագա մորը հղիության երկրորդ եռամսյակում:

Այտուցը հեղուկի կուտակումն է միջհյուսվածքային տարածությունում, և հղիությունը նպաստում է նրանց ի հայտ գալուն՝ առաջացնելով բնական գործոններ օրգանիզմում հեղուկի կուտակման համար: Փոխվում է ջրա-էլեկտրոլիտային բալանսը, արյան խտությունը, դժվարանում է արյան և լիմֆայի հոսքը ոտքերում /դա կատարվում է, որովհետև մեծացող արգանդը սեղմում է խոշոր անոթները/: Այդ պատճառով հղիության երկրորդ կեսում ի հայտ եկած ոչ մեծ այտուցները, ասենք, ոտքերում, որոնք արտահայտվում են երեկոյան և անցնում են առավոտյան,  համարվում են բնական: Սակայն, այդ մասին այնուամենայնիվ պետք է հայտնել բժշկին:

Եթե նկատում եք, որ սիրելի կոշիկները ՛՛փոքրացել՛՛ են, կոճերի վրա մաշկը դարձել է գունատ, լարված և նրա վրա սեղմելիս փոսիկ է առաջանում, որը հարթվում է բավականին դանդաղ, մատանին առանց ջանք թափելու հնարավոր չէ հանել մատից, պետք է խորհրդակցել բժշկի հետ: Ոչ մեծ այտուցների դեպքում, որոնց հետ որևէ այլ առողջական խնդիրներ չեն արտահայտված, բժշկի հրահանգները հավանաբար կլինեն հետևյալները.

  • Աշխատեք խմել օրը 1,5 լիտրից ոչ ավելի հեղուկ /Դրանից քիչը նույնպես վտանգավոր է Ձեր և երեխայի համար/:
  • Սահմանափակեք աղի օգտագործումը, հրաժարվեք տապակած, սուր, ապխտած մթերքից /դրանք բոլորը ծարավ են առաջացնում և ջուրը պահում են օրգանիզմում/:
  • Նույն դիրքով երկար մի նստեք և երկար մի կանգնեք, ինչպես նաև նվազագույնի հասցրեք խանութներով շրջելը:
  • Զբոսնեք մաքուր օդում, զբաղվեք լողով, հղիների համար նախատեսված հատուկ մարմնամարզությամբ:
  • Օրվա ընթացքում հանգստի ժամանակ գտեք, պառկեք մոտ 20 րոպե՝ ոտքերը բարձր դիրքով:
  • Ընդունեք ոտքերի սառը վաննաներ և մերսեք ոտքերը՝ ոտնաթաթերից դեպի վեր ուղղությամբ:
  • Կշռվեք ամեն շաբաթ, հաճախ չափեք արյան ճնշումը և մեզի հետազոտություն կատարեք:


Բացի դա, բժիշկը կարող է անոթների պատերն ամրացնող հատուկ դեղեր, վիտամիններ և բուսական թեյեր նշանակել: Ոչ մի դեպքում չի կարելի միզամուղ միջոցներ օգտագործել և զբաղվել ինքնաբուժմամբ:

Այտուցները  լինում են նաև աննմար, այսպես կոչված՝ թաքնված այտուցներ: Այդ դեպքում դրանք հնարավոր է միայն հայտնաբերել ամենօրյա կշռմամբ:

Թաքնված այտուցների մասին է խոսում քաշի անհամաչափ աճը կամ համաչափ աճը, սակայն շաբաթը 300 գրամից ավելի:

Հաճախ այտուցները հայտնվում են մարմնի որոշակի հատվածներում. Օրինակ, ոտքերում, բայց երբեմն տարածվում են նաև դեմքին և մարմնին: Որոշ դեպքերում  դրանք նախորդում են հեստոզի զարգացմանը՝ հղիության երկրրդ կեսի տոքսիկոզ: Սրա ժամանակ լինում է նաև արյան ճնշման բարձրացում և սպիտակուցի առկայություն մեզի մեջ:

Տարածված այտուցները և հեստոզը բուժվում են ստացիոնար պայմաններում: Շատ կարևոր է ժամանակին այցելել բժշկի, որպեսզի բոլոր անհրաժեշտ չափումները և անալիզները  արվեն անհրաժեշտ ժամկետներում և վտանգավոր բարդություններ չզարգանան:

Ոտքերի այտուցները հաճախ լինում են երակների վարիկոզ լայնացման ժամանակ, որն ավելի է արտահայտվում հղիության ժամանակ, կամ զարգանում է հենց առաջին անգամ: Հղիի մոտ լինում է ոտքերի ծանրություն և ցավ, նրանք շատ արագ հոգնում են քայլելիս: Գանգատների մասին պետք է հայտնել բժշկին, ով, հնարավոր է, Ձեզ ուղարկի ֆլեբոլոգի մոտ: Այս խնդրի լուծմամբ պետք է զբաղվի մասնագետը, որովհետև նույնիսկ հատուկ կոմպրեսիոն զուգագուլպաներ կրելու համար նրա խորհրդատվությունը պարտադիր է:

Սկզբնաղբյուր. tsnndatun.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ